Գերմանիայում օրենքով կարգելվի ամբողջ դեմքը ծածկող հագուստ կրել![]() 28 ապրիլի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագը հավանություն է տվել օրինագծին, որով արգելվում է դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստ կրել: Օրինագիծն առավելապես վերաբերում է պետծառայողներին, դատավորներին և զինվորականներին: «Ինտեգրումն, ամեն ինչից զատ, նշանակում է նաև, որ մենք պետք է հստակ ցույց տանք և ներկայացնենք մեր արժեքները, ինչպես նաև զատենք, թե որտեղ է վերջանում այլ մշակույթների հանդեպ մեր հանդուրժողականության սահմանը»,-ասել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը, հայտնում էDeutsche Welle-ն: Բացի այդ, կանայք, անկախ մասնագիտությունից և զբաղմունքից, պարտավոր կլինեն ցույց տալ դեմքը, եթե իրավապահ մարմինները փորձում են հաստատել նրանց ինքնությունը, օրինկա, փաստաթղթեր ստուգելիս: Նա հավելել է, որ հավանության արժանացած օրինագիծը մեծապես նպաստում է դրան: Նշվում է, որ 2016-ի դեկտեմբերին դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստն արգելելու կոչով էր հանդես եկել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: 2017-ի փետրվարին Գերմանիայի Բավարիա երկրամասի կառավարությունը հավանությույն է տվել օրինագծին, որով արգելվում է փարաջա կրել մի շարք հասարակական վայրերում: Ամբողջությամբ ծածկել դեմքն ու մարմինն արգելվում է հասարակական ծառայություն իրականացնելիս, բուհերում, դպրոցներում, մանկապարտեզներում, ընտրությունների ժամանակ քվեարկելիս, ինչպես նաև, եթե խոսք է գնում անվտանգության ու կարգապահության պահպանման մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |