Շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը նվաճել է «Ռեյկյավիկ Օփեն»-ի բրոնզը![]() 28 ապրիլի 2017 - 11:06 AMT PanARMENIAN.Net - «Ռեյկյավիկ Օփեն»-ում կայացած վերջին՝ 10-րդ տուրում ՀՀ-ն ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը հաղթել է Մուստաֆա Յիլմազին և իր վերջնական ակտիվում գրանցել է 8 միավոր։ Նույնքան վաստակել են ևս 3-ը։ Սակայն լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը զբաղեցրել է Ջորդան Ֆորեստ Վանը, 3-րդը՝ Սերգեյ Մովսիսյանը, 4-րդը՝ Աբհիջետ Գուպտան և 5-րդը՝ Գատա Կամսկին։ Անիշ Գիրին ընդամենը կես միավորով առաջ անցնելով նրանցից՝ դարձել է «Ռեյկյավիկ Օփեն»-ի հաղթող, գրում է Chess.am-ը։ ԱՄՆ-ն ներկայացնող Տաթև Աբրահամյանը 7 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը։ Սերգեյ Մովսիսյանը ծնվել է 1978-ին Թբիլիսիում: Հայ շախմատիստ է , գրոսմայստեր (1997). Հայաստանի հավաքականի կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադիայի (2012) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011) հաղթող։ Բազմաթիվ մրցաշարերի հաղթող՝ Բեռլին (1993, 1-2-րդ տեղեր), Լիտեմիսլե (1995), Տրենչինե (1995), Սալա (1995), Պարդուբիցե (1995, 1998), Զլինե (1995, 1-2-րդ տեղեր), Համբուրգ (1997), Լինզարոտ (1999), Պրագե (1999), Սարաևո (2002, 2007), Չիգոնի հուշամրցաշար Սանկտ Պետերբուրգ (2007), Վեյկ ան Զեյ (2008 թ., մրցաշար B)։ Չորս շախմատային օլիմպիադաների մասնակից (2 անգամ Չեխիայի թիմի կողմից և 2 անգամ էլ Սլովակիայի)։ Տիրապետում է ինը լեզուների։ Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |