ՔԱԿ-ը ստանձնել է 12 թուրք զինվորի սպանության պատասխանատվությունը երկրի արևելքում28 ապրիլի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտական թևը (HPG) ստանձնել է երկրի արևելքում Բիթլիս գավառում թուրք զինվորների վրա 2 նոր հարձակման պատասխանատվությունը: Գրոհի արդյունքում 12 թուրք զինվոր է սպանվել: Ապրիլի 25-ին YJA-Star-ի (HPG-ի կանանց ստորաբաժանումը) կին պարտիզանները գնդակոծել են ՁՀԳ-ներից թուրքական ճամբարը Բիթլիս գավառի Շեյխ Կումա տեղանքնում՝ 10 թուրք զինվոր է սպանվել, գրում է ՌԻԱ Նովոստին HPG մամուլի կենտրոնի վրա հղումով: Հաջորդ օրը HPG.պարտիզանները կրակ են բացել նույն գավառի Հիզանի շրջանում ճամբարի շինարարության համար ծառեր հատող զինվորների վրա: 2 զինծառայող սպանվել է: Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ HPG-ն, ստանձնել է երկրի արևելքում՝ Շըրնաք գավառում թուրք զինվորների վրա հարձակման պատասխանատվությունը՝ 7 զինվոր սպանվել է, ևս 8-ը՝ վիրավորվել: Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են |