Վենետիկը կսահմանափակի զբոսաշրջիկների մուտքը. Քաղաքը չի դիմանում այցելուների հոսքին28 ապրիլի 2017 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի իշխանությունները հատուկ սարքեր կտեղադրեն զբոսաշրջիկների հաշվառման համար, որոնք ամեն օր այցելում են այդ քաղաք, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Որոշումը կայացրել է Վենետիկի վարչական գործադիր մարմինը՝ ջունտան: Եթե Իտալիայի կառավարությունն ու ՅՈւՆԵՍԿՕ-ն հավանություն տան, ապա շատ շուտով այն ռազմավարական կետերում, որոնցով քաղաք է մտնում զբոսաշրջիկների հիմնական հոսքը, ավտոմատ հաշվիչներ կտեղադրվեն: Խոսքն այն մասին է, որ ստացված տվյալների հիման վրա սահմանափակվի հին քաղաք այցելող զբոսաշրջիկների քանակը: Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն ասել է լրագրողներին, որ հարկավոր է այնպես կանոնակարգել զբոսաշրջային հոսքերը, որպեսզի դրանք համատեղելի լինեն այնտեղ բնակվող մարդկանց առօրյա կյանքի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին: Նա խոստացել է միջազգային քարոզարշավ սկսել՝ բացատրելու համար զբոսաշրջիկներին, որ քաղաքը չի դիմանում այցելուների հոսքին: 2016-ի մարտին Զատկին Վենետիկ է այցելել միանգամից մոտ 300.000 մարդ, մինչդեռ քաղաքի բնակչությունն ընդամենը 270.000 է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը |