ՍԴ-ն անփոփոխ է թողել ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը28 ապրիլի 2017 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանն անփոփոխ է թողել ԿԸՀ-ի՝ ապրիլի 9-ի որոշումը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Սահմանադրական դատարանը, այդպիսով, մերժել է ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, հայտնում է Aysor.am-ը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ընթերցելով որոշումը, նշել է, որ դաշինքի դիմումը պատշաճ փաստարկված չի եղել, իսկ նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տվել պայքարել ընտրակեղծարարությունների դեմ և հնարավորինս թափանցիկ ու արդար ընտրություններ կազմակերպել: ՍԴ նախագահն ընդգծել է, որ դիմողի կողմից բերված փաստարկները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար: «Սահմանադրական դատարանը կարծում է, որ նման իրավիճակներում ՍԴ-ում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս», - նշել է ՍԴ նախագահը: ՍԴ որոշման ընթերցման ժամանակ հայցվոր կողմը (Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյան, փաստաբաններ Տիգրան Եգորյան, Վահե Գրիգորյան) դահլիճում ներկա չի եղել: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի դատավարության ընթացքը վկայում է դիմումում ներկայացված դատողությունների սնանկության մասին, ՍԴ-ում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ |