Զատուլին. Պետք է շատ պարզամիտ լինել, կարծելու համար, թե Հայաստանը կընդունի ՎՈՒԱՄ խաղաղապահ զորակազմը 3 նոյեմբերի 2007 - 14:01 AMT PanARMENIAN.Net - «Այն երկրները, որոնք մասնակցում են ՎՈՒԱՄ-ի խաղաղապահ ուժերի ստեղծման փորձերին, իրականում կարող էին իրենց ջանքերը գործադրել ԱՊՀ-ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին»,-հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը: Նրա կարծիքով, ՎՈՒԱՄ մասնակիցներն ինչ-որ պատճառներով չեն կարող կամ չեն ցանկանում դա անել: «Անկասկած, մենք դիտարկում ենք ՎՈՒԱՄ խաղաղապահ համակազմի ստեղծումը որպես մարտահրավեր հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ջանքերին: Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժեր չեն տեղակայված: Կողմերը հիմնվում են հրադադարի մասին պայմանավորվածության վրա, որը ձեռք է բերվել 1994 թվականին: Ես չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղը կհամաձայնվի փոխանակել պայմանավորվածությունը ՎՈՒԱՄ-ի խաղաղապահ ուժերով, որին, ի դեպ, անդամակցում է Ադրբեջանը: Պետք է շատ պարզամիտ լինել, կարծելու համար, թե Հայաստանը կճանաչի ՎՈՒԱՄ խաղաղապահ զորակազմը: Իրական շանսեր ՎՈՒԱՄ-ի խաղաղապահները չունեն»,-ընդգծել է ՌԴ Պետդումայի պատգամավորրը, հաղորդում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |