ՎիվաՍել-ՄՏՍ. վեբ հոսթինգի ծառայություն` IPv6 տարբերակի հիման վրա28 ապրիլի 2017 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական կարևոր քայլն է կատարել համացանցի հետ կապված ծառայություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Ընկերությունն իր վեբ հոսթինգի ծառայություններից օգտվողներին այդ ծառայություններն այսուհետ նաև տրամադրում է ինտերնետային արձանագրության նոր` IPv6 տարբերակի հիման վրա: Վեբ հոսթինգի ծառայությունը կազմակերպություններին և անհատներին թույլ է տալիս կայքը կամ կայքէջը հասանելի դարձնել համացանցում՝ տեղակայելով դրանք սերվերների վրա: Ինտերնետ արձանագրության IPv6 տարբերակի հիման վրա գործող կայքերը կշարունակեն աշխատել նաև IPv4 արձանագրություններով: Տվյալների փոխանակման ծավալների շարունակական աճը հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է առավել մեծ հնարավորություններ ընձեռել վեբ հոսթինգի ծառայություններից օգտվող իր՝ կորպորատիվ և անհատ բաժանորդներին՝ հաշվի առնելով այն, որ 1981-ից գործող IPv4 արձանագրության հասցեներն արդեն սպառվածեն և IPv6 տարբերակի հիման վրա գործելը խթանում է տվյալների փոխանցման բոլոր ծառայություններից օգտվող բաժանորդների քանակի փաստացի աճը՝ առանց սահմանափակման: Վեբ հոսթինգի ծառայությունից բացի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև առաջարկում է ամպային (cloud) լուծումներ, ինչպես նաև դոմենների գրանցում՝ .AM և .հայ տիրույթներում: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը ոչ միայն ձայնային և 3G/4G ցանցերում տվյալների փոխանցման ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է, այլև հեռահաղորդակցության ոլորտում համալիր լուծումների առաջատար: Վեբ հոսթինգի, դոմենների գրանցման և ամպային ծառայություններ, բջջային հավելվածներ, բջջային և առցանցվճարումներ, ինչպես նաև՝ IP հեռուստատեսության ու հեռախոսակապի, և ֆիքսված ինտերնետի ծառայություններ. առաջ ենք շարժվում բոլոր այս ուղղություններով և նոր անակնկալները դեռ առջևում են», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Մայր աթոռ․ Հարկեր չվճարելու մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, երբ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է փաստում Նշվում է, որ իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների գործիքակազմի օգտագործմամբ Բագրատ սրբազանը՝ մայիսի 26–ի հանրահավաքի մասին․ Միասին որոշում ունենք կայացնելու Նա ասել է, որ անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ ԱԱԾ․ Մայիսի 24–ից Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ՀՀ և Ադրբեջանի կողմից սահմանապահներ են տեղակայվում Կիրանցում մինչև հուլիսի 24-ը սահմանի պահպանությունը կիրականացվի անցումային սխեմայով Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է |