Մեսսի. Միայն մեկ անգամ եմ մարզաշապիկ խնդրել՝ Զիդանից28 ապրիլի 2017 - 17:03 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ իր մարզական կարիերայում միայն մեկ անգամ է այլ ֆուտբոլիստի հետ մարզաշապիկ փոխանակել խաղի ավարտին: Ըստ արգենտինացու, դա «Ռեալի» նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանն էր, որն այժմ մարզում է Մադրիդի թիմը: «Ես այն մարդը չեմ, որը խնդրում է մյուս ֆուտբոլիստներին մարզաշապիկ փոխանակել: Ես մարզաշապիկ եմ խնդիրել միայն մեկ անգամ՝ Զիդանից: Գուտին 2 անգամ խնդրել է իմ մարզաշապիկը, երբ մենք խաղում էինք «Կամպ նոուի» կազմում, իսկ հետո՝ «Սանտյագո Բերնաբեուի»: Ես փոխանակում եմ մարզաշապիկս, երբ որևէ մեկը խնդրում է ինձ այդ մասին: Եթե ոչ՝ ես չեմ փնտրում մեկին, որի հետ կարելի է փոխանակում անել»,-ասել է Մեսսին, գրում է Championat.com-ը Invictos-ի վրա հղումով: Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Ռեալ» -«Բարսելոնա» հանդիպումն ավարտվել է 2:3 հաշվով: Արգենտինացին 2 գոլի հեղինակ է դարձել, այդ թվում՝ հաղթական: Այդ գոլը նրա 500-րդ գոլն է թիմի կազմում: Ընթացիկ խաղաշրջանում Մեսսին արդեն 49 գնդակ է խփել -«Բարսելոնայի» օգտին բոլոր մրցաշարերում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են |