Հայաստանում նախագահության բոլոր թեկնածուներն ո'չ ռուսամետ են, ո'չ էլ արեւմտամետ, նրանք հայամետ են

PanARMENIAN.Net - Ռուսաստանի համար նախընտրելի են օրինական նախագահական ընտրությունները Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը: «Թող հայ ժողովուրդն ինքը որոշի, ում հետ պետք է ապրի նախագահության հաջորդ ժամկետում: Ռուսաստանին շահավետ է, եւ դա բացարձակ ճշմարտություն է, որ նախագահի ընտրությունները Հայաստանում անցնեն ծրագրային ռեժիմով առանց որեւէ միջադեպերի, որոնք կարող են պառակտել հասարակությունը: Մենք դեմ ենք Հայաստանում քաղաքական իրավիճակի ապակայունացմանը, քանի որ նա Ռուսաստանի հետ մի շարք պայմանավորվածությունների, այդ թվում ՀԱՊԿ անդամ է»,-նշել է Զատուլինը:



Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը հայամետ թեկնածու է: «Նույնը կարող եմ ասել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Նշված թեկնածուները, ինչպես նաեւ նրանց հնարավոր ըննդիմադիրներն, օրինակ, Արթուր Բաղդասարյանը, տարբեր կերպ են գնահատում Հայաստանի այս կամ այն քայլերը ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ: Այդ առումով, թվում է թե թեկնածուներից մեկը ռուսամետ դիրքորոշում ունի, մյուսն արեւմտամետ: Սակայն իրականում նախագահության բոլոր թեկնածուները հայամետ են»,-ընդգծել է ռուս պատգամավորը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---