Գյուղնախարարությունը բարձր բերք է ակնկալում. Ծիրան և կուտենք, և կարտահանենք28 ապրիլի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ցուրտ ձմեռն ու ուշացած գարունը տարվա բերքի վրա չեն ազդի՝ գյուղատնտեսության նախարարությունը բարձր բերք է ակնկալում: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Այս պահին ցրտահարության խնդիր չունենք, եթե կա, շատ չնչին է: Հուսանք` տարին կլինի բարենպաստ, և խնձորն ու տանձը շատ կլինեն: Իսկ ծիրան, ասեմ, որ ուտելու ենք, շատ ենք ուտելու և նաև արտահանելու ենք»,- ասել է փոխնախարարը, հայտնում է Sputnik Արմենիան: Միակ բուսատեսակը, որին վնասել է անցած ցրտաշունչ ձմեռը, աշնանային ցորենն է: Հանրապետության որոշ վայրերում ցորենի ցանքատարածությունները վնասվել են ցածր ջերմաստիճանի և ձյան բարակ ծածկույթի պատճառով: Փոխնախարարը հայտնել է, որ գյուղատնտեսական աշխատանքները հայաստանյան գյուղերում արդեն եռում են, շուրջ 50 000 հա տարածության վրա արդեն ցանքս է կատարված: Փոխնախարարը հիշեցրել է, որ մինչև հուլիսի 22-ը դեռ կարելի է ցանքս կատարել: Անդրադառնալով կարտոֆիլի սերմացուի ցրտահարության մասին լուրերին` փոխնախարարը վստահեցրել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ «Գյուղացին ինքը կմրսի, բայց թույլ չի տա, որ տնկանյութը մրսի»,- ասաց նա: Հարությունյանի խոսքով` Հայաստանում այս պահին անհրաժեշտ քանակի կարտոֆիլի տնկանյութ կա: 2016-ին գարնանն արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը: Առանձին համայնքներում ծիրանի կորուստը հասել է 50-80%-ի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |