Հայաստանում կարող է ռուսաստանյան աղմկահարույց «Պլատոն» համակարգ ներդրվել28 ապրիլի 2017 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ-ում «Պլատոն» համակարգը ներդրած կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոն Զամկովին։ Անտոն Զամկովը Վահան Մարտիրոսյանին ներկայացրել է «Պլատոն» համակարգի կիրառությունը։ Զամկովը նշել է, որ այն հավանության է արժանացել նաև բեռնափոխադրողների միջազգային կազմակերպության կողմից։ Մարտիրոսյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում համակարգի ներդրման հնարավորությունը, ներկայացնել տնտեսական հիմնավորումները, որից հետո միայն քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները։ Զամկովը նշել է, որ «Պլատոն» համակարգը հնարավորություն է տալիս հետևել բեռի տեղաշարժի ամբողջ ընթացքին` որտե՞ղ է գտնվում, քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել։ Համակարգով կարելի է տեղեկություն ստանալ տրանսպորտային միջոցի չափերի, բեռի քաշի մասին։ Նախարարն իր հերթին, ներկայացնելով ՀՀ տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հեռանկարային ծրագիրը` նշել է, որ ինտելեկտուալ և բազմաֆունկցիոնալ այդ համակարգը կարող է արդյունավետ լինել հատկապես նման փոխադրումները զարգացնելու նպատակով։ «Պլատոնը» 12 տոննայից ավելի քաշ ունեցող բեռնատարներից վճար գանձելու համակարգ է: Ռուսաստանում բեռնատարների վարորդներից յուրաքանչյուր կիլոմետրի համար պետք է գանձվեր 3.73 ռուբլի, սակայն ՌԴ վարչապետի հանձնարարականով 2017-ի համար սահմանվել է 1.91 ռուբլի 1 կմ դիմաց: Համակարգը ՌԴ-ում ներդրվել է 2015-ին և բողոքի ալիք բարձրացրել բեռնատարների վարորդների շրջանում: 2017-ինբեռնատարների վարորդները շարունակում են բողոքի ակցիաները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |