Փոխնախարար. ՀԷՑ-ը կկորցնի մենաշնորհն էներգետիկ շուկայի ազատականացման արդյունքում28 ապրիլի 2017 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Էներգետիկ շուկայի ազատականացումը ենթադրում է, որ ՀԷՑ-ը կկորցնի էլեկտաէներգիայի մատակարման մենաշնորհը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ հստակ տարանջատվելու են ՀԷՑ-ի` մատակարարման և բաշխիչ գործառույթները: «Ազատականացման արդյունքում ստեղծվելու է համակարգի, շուկայի օպերատոր, ազատականացվելու է տարածաշրջանային առևտուրը և սահմանվելու են որակավորված սպառողների կատեգորիան, որակավորված մատակարարների կատեգորիաները»,- նշեց փոխնախարարը՝ մանրամասնելով, որ մշակվելու են պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ: «Փորձեմ բացատրել պարզ, կենցաղային օրինակի հիման վրա: Պատկերացրեք՝ տաքսիով ինչ-որ տեղ եք գնում: Ճանապարհի կեսից գազը սպառվում է, բենզին է լցնում վարորդը և ասում՝ «գիտես ինչ, ես չէի նախատեսել, որ գազս կավարտվի, կեսից բենզին եմ լցրել, դու ինձ պետք է թանկ վճարես»: Այժմ պատասխանատվության մեխանիզմներ մեր օրենսդրական դաշտում նախատեսված չեն»,- ասաց Հարությունյանը և հավելեց. «Եթե մենք, մեր սպառողները, խոշոր սպառողները հայտ են ներկայացնում, որ իրենք սպառելու են X քանակության էներգիա, արտադրողը հայտ է ներկայացնում, որ իրենք մատակարարելու են N քանակություն: Երբ որ այստեղ շեղում է լինում, այժմ հստակ չէ, թե ով պետք է պատասխանատվությունը կրի: Բարեփոխումների այս նոր օրենսդրական փաթեթով նախատեսում է պատասխանատվությունների համակարգի ստեղծում, որ թե մատակարարման, թե սպառման տեսանկյունից այն հայտերը, այն պարտավորությունները, որ ձեռք են բերվել, իրականություն դառնան, իսկ եթե չդառնան, դուք , մենք, հասարակ սպառողը դրա համար չվճարի»: Փոխնախարարի խոսքով, բարեփոխումների փաթեթով նախատեսվում է ներքին շուկայի արդյունավետության բարձրացում. «Ազատականացումն իրականացվելու է թե մեր ներքին շուկայի պահանջարկից ելնելով և թե տարածաշրջանային զարգացումների: Այն բավական մեծ, լայնածավալ փաթեթ է: Գրեթե ամեն գլխում խոշոր փոփոխություններ ենք նախատեսում, հստակեցնում ենք ոլորտի բոլոր խաղացողների պատասխանատվություններն ու պարտավորությունները»: Հայկ Հարությունյանը շեշտեց, որ չկա պատրաստի ազատական շուկայի մոդել, որը կարելի լիներ ներդնել ու կիրառել. «Մենք պետք է ուսումնասիրենք բոլոր հաջողված ու ոչ այդքան հաջող փորձերն ու մշակենք, ներկայացնենք մերը»: Ինչ վերաբերում է ժամկետներին, էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է արդեն մայիս ամսին առաջարկվող փոփոխությունների փաթեթը ներկայացնել Կառավարություն: Քննարկումներից ու Գործադիրի հաստատումից հետո փաթեթը կուղղվի Ազգային ժողով: Հայկ Հարությունյանը հուսով է՝ դա կլինի 2017-ի ընթացքում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները |