Ադրբեջանցիները 60 մմ ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ են կիրառել

Ադրբեջանցիները 60 մմ ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ են կիրառել

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին և լույս 29-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 440 կրակոց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---