Նախագահը ԴԱՀԿ ծառայության նոր պետ է նշանակել![]() 29 ապրիլի 2017 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին հրամանագիր է ստորագրել արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանին ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող նշանակելու մասին: 2016 թվականի ապրիլի 30-ից Հարությունյանը զբաղեցնում էր գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Պաշտոնավարել է որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |