ԱԱ. Շախմատի հայ վետերանները 5-րդ տուրում հաղթել են29 ապրիլի 2017 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի մրցակիցն էր Իսրայելի առաջին հավաքականը: Մրցախաղում Հայաստանի վետերան շախմատիստները 3-1 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ. առաջին խաղատախտակի վրա Ռաֆայել Վահանյանը հաշտություն է կնքել Ալեքսանդր Հուզմանի հետ, ոչ ոքի է ավարտվել նաև 3-րդ խաղատախտակի վրա ընթացող Կարեն Մովսիսյան-Ռամ Շոֆեռ պարտիան, 5-րդ տուրում 4-րդ հաղթանակը տոնել է 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Արտաշես Մինասյանը, տուրը հաղթական էր նաև Սերգեյ Գալդունցի համար: 5-րդ տուրից հետո Ռուսաստանի հավաքականը վաստակել է 10 թիմային միավոր և գլխավորում է աղյուսակը: Հայաստանի և Անգլիայի առաջին հավաքականներն իրենց ակտիվում ունեն 8-ական թիմային միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Ապրիլի 29-ին նալիք 6-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Իսրայելի երկրորդ հավաքականը, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան: Մեկնարկային տուրում մեր հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել էր մրցաշարի տանտերերին: Երկրորդ տուրում հավաքականը 4:0 չոր հաշվով առավելության են հասել գերմանական VSG 1880 Offenbach թիմի նկատմամբ: Երրորդ տուրում հաղաքականը հաղթել է Անգլիայի առաջին հավաքականին: Չորրորդ տուրում ՀՀ հավաքականը հաղթել է ՌԴ առաջին թիմին: Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը մասնակցում է 22 թիմ, 9 տուր կխաղացվի: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ |