Բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում Հյուսիսային Կորեայում. Թրամփը վրդովված է29 ապրիլի 2017 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել: Ինչպես հայտնել են հարավկորեական զինվորականները, հրթիռն արձակվել է Փհյոնան-Նամդո գավառից, որը սահմանակից է Փհենյանին: Հրթիռը պայթել է արձակվելուց անմիջապես հետո: Ըստ զինվորականների տվայլների, Հյուսիսային Կորեան արձակել է հրթիռը տեղի ժամանակով 05:30-ին: Ըստ փորձագետների, հրթիռը պայթել է գործարկվելուց մի քանի վայրկյան անց, հայտնում է հարավկորեական Ռենհափ գործակալությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրազեկվել է հրթիռի փորձարկման անհաջող փորձի մասին: «Նախագահին զեկուցվել է »,-ասել Թրամփի մամուլի քարտուղարը: Ինքը Թրամփը գրառում է արել Twitter-ում. «Հյուսիսային Կորեան անհարգալից վերաբերմունք դրսևորեց Չինաստանի և նրա հարգարժան նախագահ Սի Ձինպինի ցանկության հանդեպ՝ հրթիռ արձակելով, թեկուզ, անհաջող: Վատ է»: Ապրիլի 16-ին նույնպես հրթիռի անհաջող գործարկման փորձ էր արվել: Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, թե Փհենյանի ու Վաշինգտոնի միջև խոշոր կոնֆլիկտի հավանականությունը մեծ է: «Մեծ է հավանականությունը, որ մենք վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ ունենանք Հյուսիսային Կորեայի հետ: Դա միանշանակ է»,- ասել էր նախագահը: «Մենք շատ կուզենայինք հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց դա չափազանց բարդ է»,-հավելել էր Թրամփը: ԱՎելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Կորեական թերակղզին բաժանող ապառազմականացված գոտի և հայտարարել է, որ Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին |