ՀՀ-ում կբեմադրվի «Թամանյան» դիվիզիայի մարտերից մեկը՝ Հաղթանակի օրվա առթիվ![]() 29 ապրիլի 2017 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին լրանում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 72-ամյակը: Հաղթանակի օրվա առթիվ Հայաստանում առաջին անգամ կիրականացվի «Թամանյան» դիվիզիայի մարտերից մեկի վերակերտումը: Մայիսի 3-ին՝ ժամը 13-ին, Մայր Հայաստան թանգարանի դիմաց 40 ուսանող և զինվորական մոտ մեկ ժամով հանդիսատեսին կտեղափոխեն 1940-ականներ՝ հագուստի, զենքի և այլ հնարքների միջոցով կառուցելով պատերազմական իրականությունը: Սա, Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանի խոսքով, երիտասարդների դաստիարակության հարցում նշանակալից միջոցառում է, գրում է Yerkirmedia.am-ը: Միջոցառմանը նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից են ներկա լինելու: Երիտասարդ համալսարանականների միավորում ՀԿ նախագահ Գևորգ Մելքոնյանի խոսքով, հնարավոր է՝ միջոցառումը ավանդական դառնա և հաջորդ անգամ վերակերտվի Արցախյան ազատամարտի կամ միջնադարյան հայտնի իրադարձության որևէ դրվագ: Հայերը մեծ դերակատարում են ունեցել հայրենական հաղթանակի գործում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |