Հայաստանում նշում են Պարի միջազգային օրը29 ապրիլի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին: Այս օրն իրենց մասնագիտական տոնն են նշում օպերայի և բալետի թատրոնները, ժամանակակից պարային խմբերը, ժամանակակից բալետի և ազգային պարերի անսամբլները: 2011 թվականին Հայաստանը ևս միացել է նախաձեռնությանը: Հենց այդ ժամանակ է մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ-ում առաջին անգամ նշվել այս տոնը: Այն տոնվում է 1982 թվականից ի վեր Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա (1727-1810թթ.): Նա պատմության մեջ է մտել՝ որպես «ժամանակակից բալետի հայր»։ 1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Ժան-Ժորժ Նովերը պարուսույց Դյուպերի աշակերտն էր: Նախ հանդես էր գալիս որպես պարող, այնուհետև` որպես Լոնդոնի «Դրուրի Լեյն» բալետային խմբի ղեկավար: Նովերը մշակել է հերոսական բալետի և ողբերգություն բալետի սկզբունքները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |