Հռոմի պապ. Բոլոր կրոնները պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում![]() 29 ապրիլի 2017 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է տարբեր կրոնների ներկայացուցիչներին՝ կոչ անելով միավորել ջանքերը «Աստծո անվան տակ» կատարվող բռնության ցանկացած դրսևորման, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համար: Այդ մասին Պապը հայտարարել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ գտնվում էր ապրիլի 29-ին պատմական այցով, հայտնում է Վատիկանի ռադիոն: Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ելույթ է ունեցել աշխարհի առաջատար իսլամական ուսումնական հաստատություննեից մեկում՝ Ալ Ազհար համալսարանում: Հռոմի պապը, որը մասնակցում է Կահիրեում ընթացող Խաղաղության միջազգային կոնֆերանսին, զգուշացրել է նաև պոպուլիզմի վտանգների մասին միջազգային կայունության համար: Ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ելույթ էր ունեցել հայտնի TED (Technology, Education, Design) կոնֆերանսում: Իր խոսքում Ֆրանցիսկոսը համերաշխության կոչ է արել, հորդորել է պայքարել «աղբի մշակույթի» դեմ: Ընթերցեք նաև. Հռոմի պապը TED կոնֆերանսում հորդորել է պայքարել «աղբի մշակույթի» դեմ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |