Թուրքիայի իշխանություններն արգելափակել են «Վիքիպեդիան»![]() 29 ապրիլի 2017 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն արգելափակել են «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանը: «Համաձայն 5651 օրենքի, Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի տեխնիկական և իրավաբանական գնահատման արդյունքում ապրիլի 29-ից վարչական միջոցներ են ձեռնարկվում Wikipedia.org kajq-ի հանդեպ»,-ասվում է որոշման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriyet-ի վրա հղումով: Այդպիսի որոշման պատճառների մասին ոչինչ չի ասվում: Թուրքիայում 5651 համարով է համարակալված «Ինտերնետ հեռարձակման կանոնակարգման և այդ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի մասին» օրենքը: Ավելի վաղ օրենքը բազմիցս է քննադատվել ընդդիմության կողմից, քանի որ, ըստ նրա, այն ոչ միայն խախտում է խոսքի ազատությունը, այլ նաև լրջորեն սահմանափակում է տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |