Բաքուն փորձում է փակել վերջին համեմատաբար անկախ ԶԼՄ-ների կայքերը29 ապրիլի 2017 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում փորձում են փակել վերջին համեմատաբար անկախ ԶԼՄ-ների կայքերը: «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» ռադիոկայանի (RFE/RL) ադրբեջանական ծառայության, «Ազադլիգ» թերթի և Մեյդան ՏՎ կայքերի արգելափակման վերաբերյալ դատական լսումներն Ադրբեջանում չեն կայացել, սակայն դա միայն ժամանակի հարց է: Կայքերը մեղադրվում են «ապօրինի ծայրահեղական կրոնական խմբերի գործունեությանն աջակցելու և այլ հակաիրավական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու կոչերի, սոցիալական կայունության խարխլմանն ուղղված գործողությունների մեջ»: Գլխավոր դատախազությունն առաջարկել է տրանսպորտի և կապի նախարարությանը դատարանի միջոցով հասնել այդ կայքերի արգելափակմանը, իսկ նախարարությունն այդ գործը հանձնարարել է Էլեկտրոնային անվտանգության կենտրոնին, գրում է BBC-ին: Լսումը հետաձգվել էր մինչև մայիսի 1-ը դատավարական գործընթացի խախտումների պատճառով: Ադրբեջանում սա կայքերի արգելափակման առաջին փորձը չէ: ԱՄՆ հեռարձակման կառավարիչ խորհուրդը զեկույց է հրապարակել այն մասին, թե ինչպես երկրի խոշորագույն ինտերնետ պրովայդերներից մեկն արգելափակում է RFE/RL ադրբեջանական ծառայության կայքը: RFE/RL նախագահ Թոմաս Քենթն արգելափակումն անվանել է «Ադրբեջանի իշխանությունների աղաղակող չարաշահում»: Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, թե չեն արգելափակում ինտերնետ ռեսուրսները: Azadliq Radio և Voice of America (VOA)-ի ադրբեջանական ծառայությունները հայտարարել են, որ իրենց կայքերն արգելափակված են եղել 2016-ի դեկտեմբերի 8-24-ը: «Ազադլիգ» թերթի և Մեյդան ՏՎ-ն պնդում են, որ արգելափակված են եղել 2016-ի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը: 2014-ի դեկտեմբերի 26-ին ոստիկանության ու դատախազության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Ազադլիգ» ռադիոկայանում, որն «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բաժանմունքն է: Դիտորդների ու ռադիոկայանի աշխատակիցների կարծիքով՝ այդ լրատվամիջոցի հանդեպ հետապնդումը պայմանավորված է դրա իրականացրած հետաքննություններով՝ մասնավորապես իշխող ընտանիքի կոռուպցիոն կապերի մասին, որոնք իրականացրել էր ռադիոկայանի արդեն ազատազրկված թղթակից Խադիջա Իսմայիլովան։ Ավելի վաղ փակվեց ադրբեջանական անկախ ինտերնետ-հեռուստատեսության Meydan-TV Բաքվի բյուրոն: Meydan-TV-ի ղեկավարությունը հիմնավորել է այդ քայլը խոսքի ազատության բացակայությամբ Ադրբեջանում և իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու անկարողությամբ: Հեռուստաալիքը պարբերաբար լուսաբանել է կոռուպցիոն գործարքները կառավարությունում և Ադրբեջանի ուժային կառուցյներում և մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումները երկրում: Ադրբեջանի ցուցանիշը ԶԼՄ-ների ազատության վարկանիշերում տարեցտարի նվազում են: . Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |