Լոռու մարզպետ. Ճանապարհները կառուցվում եմ, զբոսաշրջությունը կխթանվի29 ապրիլի 2017 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատանքներ են կատարվել և մինչև հիմա էլ դրանք ընթացքի մեջ են, լրագրողներին հայտնել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ «Պետությունը լուրջ աջակցություն է ցուցաբերում այս գործին, և ես վստահ եմ, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի շինարարության ավարտից հետո տուրիստների հոսքը Լոռու մարզում կավելանա», - ասել է մարզպետը՝ նկատելով, որ զբոսաշրջության, տնտեսության զարգացման նախապայմաններից մեկը որակյալ ճանապարհներ ունենալն է, գրում է Aysor.am-ը։ Լրագրողների դիտարկմանը, թե մարզային ճանապարհները վատ վիճակում են, մարզպետը պատասխանել է. «Գիտեմ։ Ապարանից որ գալիս եք Վանաձոր, Ստեփանավանի խաչմերուկից սկսած ճանապարհների նորոգումն սկսված է։ Առաջին փուլը Վանաձոր-Թումանյան հատվածն է, դեպի Ալավերդի թունելները միասին, հետո արդեն՝ կշարունակվի դեպի Նոյեմբերյան ու Բագրատաշեն»։ Միջպետական ճանապարհների շինարարության ծրագիրը սկսվել է 2016-ին, առաջին փուլը կավարտվի 2018-ի վերջին։ Նալբանդյանի խոսքով` ճանապարհների շինարարության պատվիրատուն Տրնասպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, և նախարարը հաճախ գալիս ու անձամբ հետևում է շինաշխատանքներին։ «Ես ինքս էլ եղել եմ ու տեսել։ Օրինակ՝ Ալավերդի տանող թունելում նախկինում պարբերաբար խցանումներ էին լինում ու երկու մեծ մեքենա միաժամանակ չէին կարողանում անցնել այդ թունելով, իսկ այս պահի դրությամբ թունելն իդեալական սարքել են», - ասել է մարզպետը։ Կարդացեք նաև՝ Զարմինե Զեյթունցյան. Պետք չէ Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնել որպես ծանր անցյալ ունեցող երկիր Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. ՀՀ-ն մասսայական զբոսաշրջության երկիր չէ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |