2018-2020 թթ. ՀՀ-ում զբաղվածության ապահովման 3 նոր ծրագրի կներդրվի29 ապրիլի 2017 - 13:06 AMT PanARMENIAN.Net - 2018-2020 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման, այդ թվում զբաղվածության ապահովման նոր երեք ծրագրի ներդրում՝ ուղղված երիտասարդ մայրերի աշխատաշուկա մուտք գործելուն, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունների մեծացմանը, ինչպես նաև` աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: Այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ամփոփելով 6-ամսյա աշխատանքները և հայտարարելով, որ խիստ չափելի արդյուքներով են ցույց տալու՝ կարճաժամկետ հատվածում նախարարության առջև դրված խնդիրները լուծում ստացել են, թե՝ ոչ: Նախարարն ասել է, որ դիտարկումների համաձայն, բարձրացել է ամուսնական, ընտանիքում երեխայի առաջին ծնունդի միջին տարիքը, գրում է Panorama.am-ը:: «Հասցեական ծրագրեր ենք նախատեսում դրանց վրա ներազդելու, մարդկանց մտածելակերպը, վարվելակերպը դրականորեն փոխելու ուղղությամբ»,- ասել է նա: Նախարարը տեղեկացրել է, որ հաստատվել են զբաղվածության պետական ծրագրերի իրականացման կարգերում առաջարկվող փոփոխությունները: Առաջարկվող փոփոխություններով կբարձրանա զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը՝ սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառուների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև կպարզեցվի զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես գործընթացները, և ծրագրերը կիրականացվեն մասնագիտական պետական կառույցների հետ համատեղ: Առաջիկայում կստեղծվի աշխատանքի էլեկտրոնային բորսա, կձևավորվի տեղեկատվական հարթակ, որտեղ գործատուները կարող են առնչվել ոչ միայն աշխատաշուկայում անմրցունակ, այլև՝ բարձր որակավորում ունեցող և աշխատաշուկայում մրցունակ անձանց հետ, ովքեր զբաղվածության կենտրոններում հաշվառված չեն: Նախարարի խոսքով՝ քաղաքացիների կյանքն այնքանով են թեթևացրել, որ միանվագ նպաստի համար առցանց դիմումների ենթահամակարգ է տեղադրվել։ «Առցանց համակարգը թույլ է տալիս առանց ավելորդ շփումների իրացնել իրենց իրավունքը, որը հակակոռուպցիոն միջոցառումների կարևոր բաղադրիչ է։ Հաշվի առնելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտին անմիջական 1.200.000 անձ է առնչվում, սա նշանակում է, որ առցանց համակարգի տեղադրմամբ՝ էականորեն կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ 2017-ի ապրիլի 10-ի դրությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի մոտ 7400 դիմումից 3000-ը ներկայացվել է նախորդ տարի դեկտեմբերից ներդրված առցանց եղանակով։ 2016-ի դեկտեմբերից քաղաքացիները կարող են ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում նաև առցանց եղանակով՝ առանց տարածքային մարմին այցելելու։ Առցանց դիմումը հասանելի է միասնական սոցիալական պորտալում։ Շարունակելով ներկայացնել իրականացրած աշխատանքները՝ Արտեմ Ասատրայնն ասել է, որ պարզեցվել է կենսաթոշակառու լինելու չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման ընթացակարգերը, որը տրամադրվում է 15 րոպեում՝ նախկին մի քանի օրվա փոխարեն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |