Հայ-քրդական երկխոսության հանձնաժողով է ստեղծվել29 ապրիլի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հայ-քրդական երկխոսության հանձնաժողով է ստեղծվել, որի նպատակը միջքրդական և հայ-քրդական երկխոսության գործընթացը կազմակերպելն է: «Դրա նպատակն է իրականացնել միասնական պայքար Փոքր Ասիայի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանության համար և հաստատել արդարության և օրենքի գերակայություն մեր ընդհանուր հայրենիքում ընդհանուր ապագայի համար»,- ասված է հայ-քրդական երկխոսության հանձնաժողովի տարածած հաղորդագրության տեքստում, որը ներկայացնում է Arevelk.am-ը: Հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարության տեքստում հիշատակվում է այն մասին, որ «1915-1923 թվականներին թուրքական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը հանգեցրել է աղետալի կորուստների հայերի, ասորիների-արամեացիների, հույների և Փոքր Ասիայի այլ` ոչ թուրքական ծագմամբ ժողովուրդների համար, չկանխված և չպատժված ցեղասպանությունը հանգեցրեց Թուրքիայում քրդական բնակչության հենց նույն ցեղասպանական քաղաքականության հետ առերեսման»: Աշխարհում ապրում է մոտ 40 մլն քուրդ. մոտ 20 մլն` Թուրքիայում, 9 մլն` Իրանում, 6 մլն` Իրաքում, 3 մլն` Սիրիայում (մինչև քաղաքացիական պատերազմի սկիզբը), մյուսները ցրված են այլ վայրերում: Գործնականում բոլոր եվրոպական երկրներում քրդական համայնք կա: Ամենամեծ համայնքը` 1 մլն մարդ, գրանցված է Գերմանիայում: Քրդերը Հայաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են: Սովետական տարիներին Հայաստանում բնակվում էին մոտ 80.000 քուրդ, այժմ նրանց թիվը կիսով չափ պակաս է: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |