Լե Պենը և Դյուպոն-Էնյանը նախընտրական դաշինք կկազմեն![]() 29 ապրիլի 2017 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը և «Ոտքի, Ֆրանսիա» շարժումը որոշել են նախընտրական դաշինք ստեղծել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ: Այդ մասին ապրիլի 29-ին հայտարարել են առաջնորդներ Մարին Լե Պենը և Նիկոլյա Դյուպոն-Էնյանը համատեղ մամուլի ասուլիսում: «Մենք ստեղծում ենք մեծ հանրապետական և հայրենասիրական դաշինք: Մենք միասին կպայքարենք մեր կառավարական ծրագրի համար»,-ասել է Մարին Լե Պենը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ կարևոր է համարում այս քայլը և տեղեկացրել, որ նախագահական ըհնտրություններում հաղթելու դեպքում «Դյուպոն-Էնյանին կնշանակի վարչապետ»: Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցել է ապրիլի 23-ին, որի արդյունքում պայքարը երկրի բարձրագույն պաշտոնի համար շարունակում են «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Մակրոնը հավաքել է ձայների 24.01%-ը, Լե Պենը՝ 21.30%: Ընտրությունների երկորրդ փուլը կայանալու է մայիսի 7-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |