Հաքերները շարունակում են գրոհել «Խոստումը»![]() 29 ապրիլի 2017 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հեղինակները հայտնել են հաքերների նոր գրոհների մասին: «Հաքերները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում՝ մեզ լռեցնելու համար: Մենք բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստացել այն մասին, որ որոշ մարդիկ գնում են «Խոստումի» տոմսերը և վերջին պահին վերադարձնում դրանք», -ասվում է ֆիլմը ստեղծողների հայտարարության մեջ: Նշվում է, որ ով էլ կանգնած լինի այդ հաքերային հարձակումների հետևում, արդյունքը նույնն է՝ մարդկանց խանգարում են դիտել ֆիլմն ու Հայոց ցեղասպանության մասին պատմությունը կրկին չի բարձրաձայնվում: «Օգնեք մեզ պայքարել ճշմարտության դեմ ոտնձգությունների հետ: Տոմս գնեք, տոմս գնեք ձեր ընկերոջ համար, նույնիսկ 2-3 տոմս»,-կոչ է անում ֆիլմը ստեղծած թիմը: Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» պատմական դրաման ապրիլի 27-ից ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում: Դեռ մեծ էկրան բարձրանալուց առաջ ֆիլմն արդեն դարձավ քաղաքական շահարկումների և սկանդալների առարկա, բազում վեճեր հարուցեց ու գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը, իսկ աշխարհի ամենաազդեցիկ հանդեսներն ու թերթերը իրենց տպավորությունները ներկայացրեցին ֆիլմի մասին: PanARMENIAN.Net ը հավաքել է ամենահեղինակավոր պարբերականների արձագանքները: Ընթերցեք նաև. Թուրքիայի պատասխանը «Խոստումին» տապալվել է բոլոր ճակատներում ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |