Բաղանիսը 2 ժամ շարունակ ինտենսիվ գնդակոծվել է![]() 29 ապրիլի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ի երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքը գնդակոծության է ենթարկվել: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Բաղանիսի համայնքապետարանում: Գյուղը երկու ժամ` 21:00-ից մինչև 23:00-ը, ինտենսիվ գնդակոծվել է. կան միայն նյութական վնասներ: «Մարդկային կորուստներ կամ վիրավորներ չկան: Վնասվել են չորս տան տանիքներ, պատուհաններ, բնակիչներից մեկին պատկանող ավտոմեքենան»,- տեղեկացրեցին Բաղանիսից: Ադրբեջանական զինուժի կողմից Բաղանիսը պարբերաբար գնդակոծվում է. ապրիլի 25-ին ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել միջպետական ավտոճանապարհի վրա: Գյնդակոծվել էր ապրիլի լույս 8-ի գիշերը՝ մոտ 10 րոպե, վնասների մասին տեղեկություն չի եղել: Բաղանիսը գնդակողծել է նաև փետրվարի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում, գյուղին վնաս չի պատճառվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |