Տավուշի համայնքներում դեղձի, արքայանարնջի ծառերը և կարտոֆիլը մասամբ ցրտահարվել են29 ապրիլի 2017 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը Հայաստանում գրանցվել էր ցրտահարություն: Տավուշի մարզի Դեղձավան համայնքի ղեկավար Յուրիկ Հովհաննիսյանը հայտնում է, որ մասնակի վնասվել են դեղձի, արքայանարնջի ծառերը և կարտոֆիլը: «Մանրամասները դեռ չեմ կարող ասել, դեռ պետք է պարզել, սակայն մասնակի վնասվել են դեղձի, «կորոլյոկի» (արքայանարինջ) ծառերը և կարտոֆիլը: Հեկտարով չեմ կարող ասել, բայց 10-15%-ի չափով է վնասը եղել», - ասել է համայնքի ղեկավարը, գրում է Aysor.am-ը: Տավուշի մարզի Պտղավան համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանն էլ հայտնել է, որ մարզում ցրտահարության ազդեցւոթյունը բանջարանա-բոստանային կուլտուրայից է կախված: «Կուլտուրա կա, որ արդեն ցոգոլա ունեցել, կուլտուրա կա, որ ծաղիկի մեջ է եղել: Ծաղիկի մեջ եղած բույսերը սևացել են ցրտահարվելուց: Կան կուլտուրաներ, որ մի քանի օր պետք է անցնի, որպեսզի այդ ցոգոլները թափվեն և դրանից պարզ կդառնա վնասի չափը»: Նրա խոսքով՝ գրեթե 100%-ով վնասվել է կարտոֆիլը, նաև տուժել են արքայանարինջը, դեղձը և սալորը: Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանն էլ ասել է, որ համեմատաբար քիչ քանակությամբ վնաս են կրել, վնասվել են հիմնականում արքայանարնջի ծառերը և կարտոֆիլը, քանի որ իրենց մոտ, ի տարբերություն մարզի այլ համայնքների, ցրտահարությունն ավելի մեղմ է եղել: Ապրիլի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |