Յուրա Մովսիսյանը «Խոստումի» փակ դիտում է կազմակերպել իր թիմակիցների համար29 ապրիլի 2017 - 16:01 AMT PanARMENIAN.Net - MLS «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի կազմում հանդես եկող Յուրա Մովսիսյանն իր թիմակից ֆուտբոլիստների համար Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել: «Մենք պայքարող ազգ ենք: Մենք ցեղասպանություն վերապրած ազգ ենք»,-ասել է Մովսիսյանը: «Խոստումը» մեծ ֆիլմ է ցեղասպանության իրողության մասին, որը տեղի է ունեցել 102 տարի առաջ: Բոլորն ինչ-որ բան լսել կամ կարդացել են այդ մասին, բայց այս ֆիլմը բոլորին հնարավորություն է տալիս տեսնել այդ ամենը մեծ էկրանին: Դա շատ կարևոր է հայերիս համար, քանի որ մենք մշտապես պայքարում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Յուրաքնաչյուր հայի պարտքն է անել այնպես, որ բոլորն իմանան այդ մասին»,-ասել է ֆուտբոլիստը: «Մանկության տարիներին քեզ պատմում են ցեղասպանության մասին և դու կարծես վերապրում ես այն: Մեր պարտքն է պատմել մարդկանց մեր պատմությունը: Հայաստանը ուղղակի մի փոքր երկիր չէ Արևելյան Եվրոպայում, դա ցեղասպանությունը վերապրած երկիր է: Դու հաղթում ես, ողջ մնալով և պատմելով այդ մասին մյուսներին»,-ասել է Մովսիսյանը: «Մենք դեռ պայքարում ենք ճանաչման համար: Ես միշտ պայքարել եմ այն ամենի համար, ինչին հասել եմ կյանքում: Ես կարողացա պրոֆեսիոնալ դառնալ 300 մլն բնակչությամբ երկրում: Դա հենց այն մարտական ոտգին է, որը բնորոշ է մեր ժողովրդին: Մեզ ոչինչ հեշտ չի տրվել, մենք ամեն ինչի համար ստիպված ենք եղել պայքարել»,-ասել է Մովսիսյանը: Թերի Ջորջի ֆիլմի սյուժեն հիմնված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեք), նկարչուհի Աննա Կեսարյանի (Շարլոտտա լե Բոն) և ամերիկացի լրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) սիրո պատմության վրա: Սիրային պատմությունը զարգանում է հայ բնակչության բռնագաղթի և Հայոց ցեղասպանության ֆոնին: Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» պատմական դրաման ապրիլի 27-ից ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում: Դեռ մեծ էկրան բարձրանալուց առաջ ֆիլմն արդեն դարձավ քաղաքական շահարկումների և սկանդալների առարկա, բազում վեճեր հարուցեց ու գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը, իսկ աշխարհի ամենաազդեցիկ հանդեսներն ու թերթերը իրենց տպավորությունները ներկայացրեցին ֆիլմի մասին: PanARMENIAN.Net ը հավաքել է ամենահեղինակավոր պարբերականների արձագանքները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |