Մահչուփյան. Թուրքիայում մահապատիժ մտցնելն ու Արևմուտքից հեռանալը ձեռնտու է երկրի ղեկավարությանը29 ապրիլի 2017 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյաննանդրադարձել է Թուրքիայում մահապատիժը մտցնելու Էրդողանի հայտարարություններին։ Մահչուփյանն իր հրապարակման մեջ շեշտել է, թե մահապատժի թեման Թուրքիայի քաղաքականության ամենադրամատիկ և միևնույն ժամանակ ամենահեգնական թեմաներից է։ Նա հիշեցրել է, որ տարիներ առաջ մահապատժի դեմ ակտիվ հանդես եկած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այսօր մահապատժի կիրառման ամենամոլի կողմնակիցն է դարձել։ «Երբ մահապատիժը մտցվի, կարող ենք փաստել Թուրքիան Արևմուտքից կհեռանա։ Այդ քայլի արդյունքում Թուրքիայի Եվրոպայի խորհրդից դուրս կհայտնվի և անորոշ ժամանակաշրջանում կսկի տապակվել իր յուղի մեջ։ Այս պարագայում ցանկացած այլ երկրի հետ հարաբերություններում Թուրքիան թույլ է լինելու, իսկ ներքաղաքական լարվածությունը դժվարությամբ է հաղթահարելու։ Եթե այս ամենը հայտնի է, ապա իշխանություններն ինչո՞ւ են ուզում մտցնել մահապատիժը։ Երևի դրա բերած «օգուտ»-ի համար։ Եվրոպան Թուրքիայից կհեռանա և Թուրքիային մոնիթորինգ անող չի լինի և իշխանությունների ձեռքերն արդեն ազատ կլինեն ամեն ոլորտում»,- գրել է Մահչուփյանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել երկրում մահապատիժը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |