Փոխնախարար. ՀՀ-ում պատվաստման բավականաչափ բարձր ծածկույթ է29 ապրիլի 2017 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ամփոփել է ապրիլի 22-ից մեկնարկած «Իմունականխարգելման Եվրոպական շաբաթը», որն անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Նրա խոսքով, Հայաստանում այսօր կա իմունիզացիայի բավականաչափ բարձր ծածկույթ. «Վակցինացիաների միջոցով երեխաների շրջանում միջինում 93-94 տոկոսով ծածկույթ է ապահովվում։ Սա մերժում է այն կարծիքը, թե ծնողները թերահավատորեն են մոտենում վակցինացիաներին։ Մեզ մոտ վերջին տարիներին անցկացված լայն իմունիզացիաները բերեցին նրան, որ մենք արդեն առնվազն 5 տարի է կարմրուկի տեղական դեպքեր չենք արձանագրում: Այն դեպքերը, որոնք արձանագրվում են Հայաստանում, դրանք հիմնական մեր հարևան երկրներից ներկրված հիվանդություններ են»։ Յուրաքանչյուր տարի ապրիլին ամբողջ աշխարհի և եվրոպական տարածաշրջանի շահագրգիռ կառույցները համախմբում են իրենց ուժերը, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնեն պատվաստումների կարևորությանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին: «Այս միջոցառման անցկացման նպատակը երկրներում բնակչության մեջ գիտելիքների, իրազեկվածության բարձրացումն է։ Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, որոնց ընթացքում մարդկանց հիշեցրել են իմունիզացիայի կարևորության մասին»,- նշել է առողջապահության փոխնախարարը, գրում է Panorama.am-ը։ Սերգեյ Խաչատրյանի կարծիքով՝ իմունիզացիայի լավ արդյունքների հասնելու համար շատ հաճախ պետք է իրականացվեն նման միջոցառումներ: Նա օրինակ բերեց, որ Լատինական ամերիկայի երկրներից մեկում վակցինացիայից հրաժարումը կարող է հասցնել ծնողների ձերբակալության։ Անդրադառնալով վակցինացիաներից հետո առաջացող ռեակցիաներին, նա մանրամասնեց. «Վակցինացիայի հետևանքով ջերմություն է առաջանում, դա նորմալ է և դրանից վախենալ պետք չէ: Այդպիսի ռեակցիաները առաջանում են մեծամասնության մոտ, իսկ եթե ոչ կանխատեսելի ռեակցիաներ են լինում, ապա այդ դեպքում պատվաստված երեխային պետք է տանել բուժհաստատություն։ Սակայն երկար տարիների ընթացքում Հայաստանում ծանր հետևանքներ ունեցող ռեակցիաների դեպքեր չեն արձանագրվել»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |