Լիբանանի նախարարը՝ Ծիծեռնակաբերդում. Յուրաքանչյուր մարդ պետք է ընդունի և ճանաչի Ցեղասպանությունը29 ապրիլի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը, Հայաստան կատարած այցի ավարտին, ապրիլի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում իր գրառման մեջ Միշել Ֆարաոնը նշել է. «անհավանական է այն, ինչ տեսանք այստեղ, սակայն, ցավոք, իրականություն է: Այնուհետև Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարարը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որից հետո պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին»: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ յուրաքանչյուր մարդ աշխարհում պարզապես պետք է ընդունի և ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. «Ամենակարևոր հանգամանքը հենց այդ ճանաչումն է: Ես գալիս եմ մի երերից, որի ժողովորդը նույն ժամանակահատվածում մեծ տառապանքներ է տեսել: Հայաստանում և Լիբանանում բոլորս գիտակցում ենք, որ պետք է կանխել այս խավարը»: Լիբանանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1997-ին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |