ԵԽ-ն հուսով է, որ Հայաստանում կկայանան ազատ եւ արդար նախագահական ընտրություններ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհուրդը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ նրա եվրաինտեգրման ճանապարհին: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը: Նրա խոսքերով, այժմ մեծ հնարավորություններ են բացվում հայ հասարակության առավել ժողովրդավարացման համար: «ԵԽ-ին անդամակցելու 6 տարիների ընթացքում Հայաստանը մեծ ճանապարհ է անցել, սակայն դա բավարար չէ եվրոպական չափանիշներին լիովին համապատասխանելու համար: Դրական է այն, որ ՀՀ նոր Սահմանադրությունը մեկ քայլ առաջ է եւ կարեւոր է, որ այնտեղ ամրագրված է Երեւանի քաղաքապետի ընտրության սկզբունքը եւ ընդլայնված են տեղական ինքնակառավարման իրավունքները: Դուք պետք է առավել ակտիվ պայքարեք կաշառակերության դեմ եւ օրենսդրության մեջ ամրագրեք այլընտրանքային զինվորական ծառայությունը»,-ասել է Դեւիսը: Անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրություններին` ԵԽ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ 2008 թվականի նախագահական ընտրությունները կանցնեն ազատ եւ արդար:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---