Հայաստանը նշում է Աշխատավորների համերաշխության միջազգային օրը![]() 1 մայիսի 2017 - 09:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 1-ին նշում են Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Հայաստանում օրը պաշտոնապես հայտարարված է ոչ աշխատանքային: Օրվա պատմության հիմքում 1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները կազմակերպած գործադուլն է: Նրանք պահանջում էին 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումներով: 1889թ. II Ինտրենացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում: ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տոներից էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք, տոնը չեղյալ համարվեց: Սակայն հետագայում տոնը վերականգնվել է և կոչվում է Աշխատանքի օր: Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել օրվա կապակցությամբ։ Շնորհավորելով բոլոր աշխատավորներին՝ նածագահը նշել է. «Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաև մեր իրականության մեջ: Այսօր՝ Հայաստանի անկախ պետականության պայմաններում, մենք պարտավոր ենք նորովի անդրադառնալ այդ ավանդույթներին և ամրապնդել դրանք»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |