Նարեկ ու Գայանե Հախնազարյանները բարեգործական համերգ կտան Երևանում![]() 1 մայիսի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և դաշնակահար Գայանե Հախնազարյանի բարեգործական համերգը, որի հասույթը կփոխանցվի Կոշի մանկական վերականգնողական կենտրոն։ «Ամեն երեխա արժանի է պայծառ ապագայ: Եկեք բոլորս միասին տանք այս սիրուն, բարի և խելացի երեխաներին այդ հնարավորությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նարեկ Հախնազարյանը: Համերգին ներկայացվելու է համաշխարհային պրեմիերա՝ Հայրապետյանի «Մենախոսություն» ստեղծագործությունը: Բարեգործական համերգի ծրագրում ներառված են նաև Բեթհովենի «7 վարիացիաներ Մոցարտի թեմայով», Շումանի ֆանտաստիկական պիեսներ, Բաղդասարյանի «Նոկտյուրն», Շոպենի «Նախանվագ և փայլուն պոլոնեզ», Մասնեի «Մտորում», Շոստակովիչի «Թավջութակի սոնատ» ստեղծագործությունները: Կոշի մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը հիմնադրվել է 2013 թ. հայազգի բարերար Ռազմիկ Թադևոսյանի կողմից: Այն իր ծառայություններն է տրամադրում ինչպես Արագածոտնի մարզի, այնպես էլ կենտրոնի հարակից 16 գյուղերից և քաղաքներից (մասնավորվերականգնման, մտավոր ունակությունների զարգացման, շրջապատող միջավայրում ադապտացման, հնարավորությունների առավելագույն մակարդակով դրսևորման, ինքնուրույնության ձեռքբերման ու ամրապնդման համար:ապես Արթիկից, Էջմիածնից, Թալինից, Աշտարակից և Գյումրիից) ժամանած հաշմանդամություն ունեցող այն երեխաներին, ովքեր իրենց առողջական լուրջ խնդիրների հետևանքով դուրս են մնացել կրթական կամ նախադպրոցական հաստատություններում ընդգրկվելու գործընթացից: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ և փորձառու մասնագետներ, ովքեր ջանք չեն խնայում երեխաների ֆիզիկական կարողությունների վերականգնման, մտավոր ունակությունների զարգացման, շրջապատող միջավայրում ադապտացման, հնարավորությունների առավելագույն մակարդակով դրսևորման, ինքնուրույնության ձեռքբերման ու ամրապնդման համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |