Հայ ջրացատկորդը Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությունում 2-րդն էր 1 մայիսի 2017 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ջրացատկի Ուկրաինայի Գավաթի բաց առաջնության վերջին օրը՝ ապրիլի 30-ին, 10մ անհատական աշտարակացատկ ձևում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հայ ջրացատկորդը զիջել է միայն Ուկրաինան ներկայացնող մարզիկին։ Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքով՝ ուկրաինացի ջրացատկորդը բավականին ուժեղ էր և մեծ առավելություն ուներ Հարությունյանի նկատմամբ: «Անկեղծ ասած այնքան էլ գոհ չեմ Վլադիմիրի արդյունքից։ Ես ավելին էի ակնկալում։ Վլադիմիրը երեք ցատկից հետո հաղթում էր, սակայն չորրորդը վրիպեց։ Ուկրաինացին իր վերջին երեք ցատկերն ավելի լավ կատարեց և առաջ անցավ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հրաչյա Չանդիրյանը։ Մարզիչը նշել է, որ Ազատ Հարությունյանը հանդես չի եկել այս մրցաձևում, քանի որ ուսի վնասվածք ուներ։ Հարությունյան եղբայրները մայիսի վերջին Մադրիդում կմասնակցեն Գրան Պրիի։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |