Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում![]() 1 մայիսի 2017 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ համատեղ ռազմատակտիկական զորավարժությունները: Կիրառվելու են հրետանային կայանքներ, զրահատեխնիկա, ականանետեր, մասնակցելու են մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումներ: «Ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի, մայիսի 1-5-ը կանցկացվեն համատեղ տակտիկական զորավարժություններ երկու երկրներին ԶՈւ մարտական մասնակցությամբ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ: Ըստ պաշտպանական գերատեսչության, զորավարժությունների հիմնական նպատակն է համակարգման բարելավումն Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ միջև փորձի փոխանակման միջոցով, ինչպես նաև ստորաբաժանումների փոխգործակցությունը կենտրոնակայանների համատեղ պլանավորման, մարտական գործողություններ իրականացնելու միջոցով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 4-14-ը Վրաստանում կանցկացվեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |