«Երևանի նորաձևության շաբաթը» կբացի Վյաչեսլավ Զայցևը![]() 1 մայիսի 2017 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-14-ը կանցկացվի «Երևանի նորաձևության շաբաթը», որը կանցնի Golden Lace (Ոսկե ժանյակ) խորագրով: Այդ մասին հայտարարել է AFD-International fashion day fashion-ընկերակցություն հիմնադիր և կազմակերպիչ Նաիրա Նիազյանը: Ըստ նրա, Նորաձևության երևանյան շաբաթը կբացի ռուսական նորաձևության հայտնի ներկայացուցիչ Վյաչեսլավ Զայցևը: Բացի այդ, իրենց հավաքածուները կցուցադրեն մոդելավորողներ Հայաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից: Նրանց թվում կլինեն Գևորգ Շադոյանը, Նարինե Հարությունյանը, Լիանա Սարգսյանը, Սվետլանա Եվստիգնեևան, Անահիտ Նովսիսյանը, Սվետլանա Հակոբյանը, Վարանտ Լամալինը, ինչպես նաև Hayari Couture Paris բրենդը: Ցուցադրությունը տեղի կունենա «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում: Նորաձևության հավաքածուներից բացի, կներկայացվեն նաև տարբեր բրենդերի ոսկերչական զարդեր: AFD-International fashion day-ը եզակի հարթակ է, fashion-ընկերակցություն ամբողջ աշխարհի դիզայներներ-մոդելավորողների բրենդերի ցուցադրության համար: Ավելի վաղ Մոսկվայում, «Էստետ» ոսկերչական տանը տեղի է ունեցել AFD-International fashion day-2017-ի գարնանային ցուցադրությունը: Իրենց նոր, նաև դեբյուտային, հավաքածուներն են ցուցադրել ներկայացուցիչներ տարբեր երկրներից, որոնցից շատերում գործում են հարթակի ներկայացուցչությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |