Ռուսաստանցիներից շատերը մայիսյան տոները կանցկացնեն ՀՀ-ում. Հյուրանոցներում ազատ տեղ չկա![]() 1 մայիսի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցիներից շատերը որոշել են մայիսյան տոներն անցկացնել Հայաստանում: Երևանի հյուրանոցներում ու հոսթելներում ազատ տեղ չկա, բոլոր համարները մայիսյան տոների համար ամրագրվել էին դեռ 2 ամիս առաջ, ասվում է «Միր 24» հեռուստաալիքի ռեպորտաժում: Ինչպես հայտնի է, ՌԴ քաղաքացիներն այժմ կարող են ՀՀ այցելել ներքին անձնագրերով: Նշվում է, որ շատերը ձգտում են այցելել Խոր Վիրապ: Որմանց գրավում է զուսպ ճարտարապետությունը, մյուսներին գրավում է բիբլիական Արարատի տեսքը: Ժամանողներին չեն հասցնում գրանցել հյուրանոցներում, քանի որ գրեթե բոլոր համարնեը նախապես ամրագրված են: Քանի որ, մայիսը զբոսաշրջային սեզոն չի համարվում, էժան են նաև ավիատոմսերը: «Ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների պիկը Հայաստան մայիսին է: Ըստ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի, ակնկալվում է զբոսաշրջիկների հոսքի աճ 30 տոկսով»,-ասել է ամրագրման գծով համակարգող Տաթևիկ Մինասյանը: Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար տեղի զբոսաշրջային ընկերությունները նոր ուղղություններ են մշակել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը Երևանը դասել է մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ուղղությունների տասնյակում: Վարկանիշը կազմվել է 2017-ի ապրիլի 29-ից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և հյուրատների վարձակալման տվյալների հիման վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |