Խաչանովը 14 կետով բարելավել է դիրքը պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշում![]() 1 մայիսի 2017 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի թենիսիստ հայազգի Կարեն Խաչանովը 14 կետով բարելավել է դիրքը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում (ATP): Այդ մասին ասվում է վարկանիշի թարմացված տարբերակում, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում: Խաչանովը վարկանիշում 42-րդն է: Ավելի վաղ Խաչանովը Բարսելոնայում անցած մրցաշարում հասավ քառորդ եզրափակչի, որտեղ զիջեց Օրասիո Սեբալյոսին Արգենտինայից: Երրորդ ռաունդի հանդիպմանը Խաչանովն առաջին անգամ կարիերայում հաղթեց համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակում ընդգրկված մրցակցի՝ Դավիթ Գոֆրենին Բելգիայից: 20-ամյա թենիսիստը ռուսաստանցիներից լավագույնն է ATP վարկանիշում: Առաջին տասնյակում փոփոխություն չկա, առաջատարը նախկինի պես Էնդի Մարեյն է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |