ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԵՎ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎՐԱՑ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ 3 հոկտեմբերի 2002 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Ալվարո Խիլ-Ռոբլեսը Հայաստանի ղեկավարության ուշադրությունն է հրավիրել «ԵԽ-ի համար խիստ կարեւոր մահապատժի վերացման հարցի վրա»: Այսօր Երեւանում հանդիպելով ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին` Խիլ-Ռոբլեսը արձանագրել է Հայաստանի գրանցած առաջընթացը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հարավային Կովկասի կենսական խնդիրներին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, վրաց-ռուսական հարաբերություններում առկա լարվածությանը եւ դրա հնարավոր ազդեցությանը ամբողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |