Շվեդիայում մզկիթ են հրկիզել![]() 1 մայիսի 2017 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայում անհայտները հրկիզել են շիաների Իմամ Ալի մզկիթը, որը գտնվում է Ստոկհոլմի Յերֆելլա արվարձանում: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի լույս 1-ի գիշերը: «Հրկիզումը, կարծես, դրսի կողմից է իրականացվել»,-ասել է Ստոկհոլմի ոստիկանության մամուլի հետ կապերի պատասխանատու Լարս Բյուսթրեմը, հայտնում է ՏԱՍՍ-ը SVT վրա հղումով: Հրդեհի մարմանը մի քանի հրշեջ հաշվարկ է մասնակցել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ըստ մզկիթի ներկայացուցիչների, վնասվել է շենքի 30-50 տոկոսը: Շենքում է գտնվում նաև 3.000 հատոր պարունակող գրադարանը, սակայն, դեռ հայտնի չէ, այրվել է այն, թե ոչ: Մայիսի 1-ին մզկիթում պետք է մոտ 80 երեխայի համար նախատեսված պարապմունք անցներ, միջոցառումը հարկ եղավ չեղարկել: Պատահարի մասին իրազեկվել է անվտանգության ոստիկանությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |