Մոսկվա-Բանգկոկ չվերթի արտակարգ վայրէջքից տուժածների թվում հայ կա![]() 1 մայիսի 2017 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Ռուսաստանից ուղևորվում էր Թաիլանդ, արտակարգ վայրէջք է կատարել Բանգկոկում: Վայրէջքից առաջ օդանավը հայտնվել էր օդային փոսում, ինչի հետևանքով ավելի քան 20 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Մոսկվա-Բանգկոկ չվերթի արտակարգ վայրէջքից տուժածների թվում նաև հայազգի ուղևոր կա: Տուժածների հրապարակված ցուցակում կա 1982թ. ծնված Տատյանա Ավետիսյանի անունը: Այդ տեղեկատվությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը: «Այժմ պարզում ենք նրա քաղաքացիությունը», - նշել է Տիգրան Բալայանը: Ըստ ավիաընկերության տվայլների, տուժել է 25 մարդ, 14-ը մնում է հիվանդանոցներում, 11-ին արդեն դուրս են գրել: Վնասվածքները հիմնականում կոտրվածքներ են: Ըստ հայտնի տեղեկությունների, տուժել են այն ուղևորները, որոնք ամրացված չեն եղել ամրագոտիներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինքնաթիռը հայտնվել է կարճաժամկետ ուժեղ տուրբուլենտության գոտում: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել վայրէջքից 40 րոպե առաջ: Ըստ ավիաընկերության, այդ երևույթի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն առաջանում է ոչ թե ամպերում, այլ պարզ երկնքի պայմաններում և ռադիոտեղորոշիչը չի կարող որսալ նրա մոտեցումը: Նման պայմաններում, անձնակազմը չի կարող նախապես զգուշացնել ուղևորներին, որ անհրաժեշտ է զբաղեցնել իրենց տեղերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |