Քուրդ-արաբական SDF խմբավորումը գրավել է սիրիական Տաբկայի հին թաղամասերը![]() 1 մայիսի 2017 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների հովանավորությամբ կռվող և հիմնականում քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավել է Սիրիայի Ռաքքա նահանգի Տաբկա քաղաքի հին թաղամասերը: Այս մասին հայտնում է Ռազմ.ինֆո-ն Reuters-ի վրա հղումով: Այս քաղաքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այստեղ է գտնվում Սիրիայի ամենամեծ ջրամբարը, բացի այդ այն մոտ 50 կմ հեռավարության վրա է գտնվում Ռաքքա քաղաքից: SDF խմբավորումը հայտարարել է, որ իրենք «Իսլամական պետություն» խմբավորումից գրավել են Տաբկա քաղաքի 3 հին թաղամաս և այժմ շարժվում են դեպի նոր թաղամասեր: Մարտի 27-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերը» վերահսկողություն են հաստատել Սիրիայի խոշորագույն ջրամբարի մի հատվածի վրա, ինչպես նաև ԻՊ-ից գրավել են Տաբկայի ավիաբազայի տարածքը (պատերազմի ընթացքում ռազմաբազան գրեթե անօգտագործելի է դարձել): Սակայն ջրամբարի մի մասը շարունակում է մնալ ԻՊ վերահսկողության տակ: Վերջին շրջանում «Իսլամական պետությունը» կորցնում է Սիրիայում և Իրաքում իր վերահսկած տարածքների մեծ մասը: Սիրիայում ներկայում նրանք վերահսկում են խոշոր քաղաքներից միայն Ռաքքան: Իրաքի Մոսուլ քաղաքում իսլամիստների վերահսկողության տակ մնացել է միայն մի փոքր հատված: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |