Մոսուլում ԻՊ գերությունից 36 եզդի է ազատվել![]() 1 մայիսի 2017 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Մոսուլում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գերությունից 36 առևանգված եզդի է ազատվել: Քրդստանի տարածաշրջանային կառավարության Առևանգված եզդիների փրկության վարչության ղեկավար Հուսեյն Քաիդին հայտարարել է, որ 36 եզդի է փրկվել՝ կանայք ու երեխաներ, որոնք արդեն միավորվել ընտանիքներին Սինջարում: Նա հավելլե է, որ Քրդստանի տարածաշրջանային կառավարության վարչապետի աջակցությամբ ջիհադականների գերությունից գրեթե 2900 եզդի է ազատվել: Այնուամենայնիվ, ևս հազարավոր մարդիկ են մնում ԻՊ գերության մեջ: Նրանց փրկելու համար մեծ ջանքեր են գործադրվում, հայտնում է Kurdistan.ru-ն: Ինչպես ասել է Կասիմ Շեշուն, որը փեշմերգա ուժերի հրամանատարն է Սինջարում, ազատված եզդիներին առևանգել էին Սինջարի Թել Բանաթ շրջանից: 2014-ի օգոստոսին ծայրահեղական գրոհայինները 6413 եզդի է էին առևանգել Իրաքի հյուսիսում, երբ այդ տարածքեը գրավեցին ԻՊ զինյալները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքյան Քրդստանում, Շենգալի (Սինջար) շրջանում 30 եզդու եղբայրական գերեզման է հայտնաբերվել: Ըստ Հայրենասիրական միության տվյալների, 2014-ի օգոստոսին Շենգալի գրավումից հետո «Իսլամական պետության» զինյալները ցեղասպանության են ենթարկել շրջանում ապրող եզդիներին: Սպանվել է մոտ 5.000 մարդ, մոտ 7.000 կին և երեխա ստրկության է տարվել, իսկ ավելի քան 400.000-ը փախստական է դարձել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |