Իրանի ԱԳՆ. ԼՂ հակամարտության հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը![]() 1 մայիսի 2017 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական դերակատարում ունի երկու գործոն՝ ժամանակը և հակամարտող կողմերի տրամադրվածությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի ակտիվ դերակատարման մասին լրագրողների հարցին: Ղասեմին ընդգծել է, որ արցախյան հակամարտության կարգավորման հիմնական գործոններից մեկը ժողովուրդն է: «Այս հակամարտության կարգավորման հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը»,- շեշտել է նա: Նրա խոսքով՝ նման հակամարտությունները չեն լուծվում միայն մեկ գործոնի շնորհիվ, Press TV-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: «Հակամարտության կարգավորման հարցում շատ գործոններ են դեր խաղում: Վերջում դրանք բոլորը պետք է միավորվեն, որպեսզի հարցը գտնի իր լուծումը: Ուստի համարում եմ, որ կարծիքն այն մասին, որ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել մի մարդու կամ մի երկրի կողմից, ճիշտ չէ: Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն բոլոր գործոնների համադրությամբ»,- ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |