Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականի օրը հայտնի է![]() 2 մայիսի 2017 - 09:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին: Այս մասին ասել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, գրում է Aysor.am-ը։ «Ըստ կարգի՝ անդրանիկ նիստը տեղի կունենա Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը», - մանրամասնել է Հովհաննես Սահակյանը։ Ըստ ՀՀ օրենսդրության, նույն օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական կտա: Սահմանադրական դատարանն ապրիլի 28-ին անփոփոխ է թողել ԿԸՀ-ի՝ ապրիլի 9-ի որոշումը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:Սահմանադրական դատարանը, այդպիսով, մերժել է ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |