ԱՄՆ Պետդեպը զգուշացնում է Եվրոպայում ահաբեկչությունների վտանգի մասին![]() 2 մայիսի 2017 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ քաղաքացիները, որոնք ճամփորդում են Եվրոպայում, պետք է հաշվի առնեն ահաբեկչությունների վտանգը: Այդպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտը: «ԱՄՆ Պետդեպը զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին Եվրոպայում պահպանվող ահաբեկչական սպառնալիքի մասին»,-ասվում է Պետդեպի զգուշացման մեջ: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «Իսլամական պետությունը» և «Ալ Քայիդան», ինչպես նաև այլ ահաբեկչական խմբավորումներ կարող են ահաբեկչություններ ծրագրել և իրականացնել Եվրոպայում, գրում է Deutsche Welle-ն: Պետդեպը հատուկ նշել է այն վտանգը, որը բխում է «ահաբեկիչներին համակրող ինքնուրույն գործող ծայրահեղականներից, որոնք կարող են հարձակվել առանց որևէ զգուշացման»: Պետդեպի զգուշացումն ուժի մեջ է 4 ամիս՝ մինչև 2017-ի սեպտեմբերի 1-ը: Հատկապես խորհուրդ է տրվում զգոն լինել զբոսաշրջային վայրերում, տրանսպորտում, առևտրի կետերում և մարդկանց կուտակման այլ վայրերում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |