Պաշտպան. Պերմյակովը, հնարավոր է, պատիժը կրի ՌԴ-ում![]() 2 մայիսի 2017 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, հնարավոր է, պատիժը կրի Ռուսաստանում: Մոտ օրերս համապատասխան որոշում կկայացվի: «Ես զուտ տեսականորեն ասում եմ, որ հնարավոր է, Վալերի Պերմյակովը տեղափոխվի Ռուսաստան: Կոնկրետ որևէ տվյալ չկա, ասում եմ՝ զուտ հաշվի առնելով այն փաստը, որ ինքը եղել է Ռուսաստանի դատապարտյալ, երբ որ գործը մտել է դատարան», - ասել է Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը, գրում է Aysor.am-ը։ Պաշտպանի խոսքով, իրեն հասած տեղեկություններով, տուժողների վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։ «Իսկ դա նշանակում է, որ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, այսինքն՝ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն արդեն վերջնականապես պետք է որոշի Պերմյակովի պատիժը կրելու հարցը», - ասել է հանրային պաշտպանը։ Նա նաև նշել է, որ որևէ տեղեկություն չունի Ռուսաստանում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին՝ Պերմյակովի հետ փոխանակելու՝ մամուլում շրջանառվող լուրերի մասին: Այդ մասին լուրերը հերքեցին ՀՀ արդարադատության նախարարությունից: Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունեց իր կատարած հանցանքը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը 2016-ի օգոստոսի 23-ի նիստում մեղավոր է ճանաչել Պերմյակովին և որոշում է կայացրել նրան դատապարտել ցմահ ազատազրկման։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |