Շախմատի ՀՀ վետերաններին մեկ հաղթանակ է բաժանում ԱԱ արծաթից![]() 2 մայիսի 2017 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնության ութերորդ տուրում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 4:0 չոր հաշվով առավելության է հասել Գերմանիայի կանանց հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանն ու Նորայր Քալանթարյանը: Մեր թիմը 13 միավորով (23.5 անհատական) եզրափակիչ տուրից առաջ մնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Վերջին տուրում Ավստրիայի հավաքականին հաղթելու դեպքում Հայաստանի ընտրանին արծաթե մեդալ կնվաճի, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Սանկտ Պետերբուրգի հավաքականը 16 թիմային միավորով չեմպիոնական տիտղոսը նվաճել է ժամկետից շուտ: Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը մասնակցում է 22 թիմ, 9 տուր է խաղացվում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |